Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կոկոսի պինդ ընկույզը

Կոկոսի պինդ ընկույզը

Կոկոսյան արմավենի - Cocos nucifera, հայերեն անվանումն է՝ հնդընկուզենի։ Արմավենիների ընտանիքին պատկանող այս տեսակն ապրում է ավելի քան մեկ դար, հասնելով մինչեւ 30 մ շենքի բարձրության։

 

Բազմանում է պտղի մեջ գտնվող կոկոսյան ընկույզի միջոցով։ Ընկույզի վրա կան 3 փոքրիկ անցքեր, որոնցից դուրս են գալիս ծիլերը։ Պտուղը գործնականում չի քայքայվում աղաջրում եւ ընկնելով մայր ծառից՝ կարող է օվկիանոսի ջրի հոսքի միջոցով անցնել մի քանի հազար կիլոմետր հեռավորություն։

Հայտնվելով նոր ցամաքի վրա՝ արեւադարձային գոտու կլիմայական պայմաններում սկսվում է բազմանալ։ Մշակվում է մոլորակի արեւադարձային գոտիներում, հայրենիքը Պոլինեզիայի ծովափնյա շրջաններն են։ Մոլորակի վրա աճող հնագույն ծառերից մեկն է, դեռեւս՝ դինոզավրերի ժամանակներից։ Կոկոններից ու ծաղկաբույլերից ստանում են շաքար եւ օգտագործում գինու արտադրության մեջ։ Բույսի խոշոր պտուղը բաղկացած է արտաքին թաղանթից, ընկույզից եւ դրանց միջեւ գտնվող թելիկավոր շերտից, դրանից պատրաստվում են թելեր, խսիրներ, խոզանակներ եւ այլն։

Կոկոսի միջուկը ուտելի է, իսկ դրանից ստացած յուղն օգտագործվում է կենցաղում եւ օճառի արտադրությունում։ Կոկոսի ընկույզից պատրաստում են ափսեներ, գավաթներ, կանթեղներ, զարդեր։

Կոկոսյան արմավենու տերեւները օգտագործվում են անասնապահության մեջ, դրանցից պատրաստում են կողովներ, տների տանիքների համար ծածկեր, իսկ ճյուղը համարվում է խաղաղության խորհրդանիշ։ Կոկոսյան արմավենու փայտանյութը օգտագործվում է որպես շինանյութ։

Պտղի միջուկի ներսում գտնվում է քաղցրավուն, սառնոտ հեղուկ, որի մի մասը պնդանում է պտղի հասունացման շրջանում։

Մ.թ. 2000 տարի առաջ հնդկական թերակղզու Մալաբար մարզի ծովափնյա բնակիչները պատրաստում էին մի խառնուրդ, որի մեջ մտնում էին սեւ սպղպեղ, հիլ, քրքում, կոճապղպեղ եւ կոկոսի կաթ։ Այս խառնուրդը նրանք լցնում էին իրենց ամենօրյա ուտելիքի՝ բրնձի շիլայի վրա։ Խառնուրդը հիմք է ծառայել հանրահայտ «Կարի» համեմունքի համար։

Կոկոսի պտղի ամուր ընկույզի մեջ գտնվող հյութը պարունակում է մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, որի շնորհիվ լավացնում է մաշկի եւ մազերի վիճակը։

Կոկոսի կաթ ստանալու համար պետք է քերել միջնապատի փափուկ մասը եւ ստացված խյուսի վրա լցնել կոկոսի հյութ: Տեսողության ամրապնդման համար՝ շաբաթը 2 անգամ խմել 50 մլ կոկոսի կաթ՝ խառնած հավասար քանակի ջրի հետ։

Կոկոսի ընկույզի մեջ պարունակվում է նաեւ կալիում, ֆոսֆոր, կալցիում, վիտամիններ C եւ E։

Կոկոսի փափուկ մասը վերականգնում է ուժերը հիվանդություններից հետո, ամրապնդում օրգանիզմի դիմադրողականությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օվկիանիայի Ֆիջի կղզու զինվորական բժիշկները հայտնաբերեցին, որ չհասած ընկուզենու հյութը կարող է փոխարինել արյան պլազմայի։

Կոկոսյան արմավենու պտուղներով սնվող Ֆիլիպինների, Շրի-Լանկայի, Սոլոմոնյան կղզիների եւ այլն, վայրերի բնիկները հազվադեպ են հիվանդանում շաքարախտով, հիպերտոնիայով։

Փորձարկումների ժամանակ, երբ գիտնականները սննդակարգից հանեցին կոկոսը, կղզու բնիկների մոտ ի հայտ եկան առողջական խնդիրներ, նույնիսկ երիտասարդների մոտ ծերացման նշաններ։

Երբ կոկոսային սննդակարգը վերականգնվեց՝ հետազոտման ենթարկված տեղաբնակների վիճակը բարելավվեց։

Կոկոսի ձեթը հարուստ է բազմաթիվ օգտակար հատկություններով։ Պատրաստման համար անհրաժեշտ է կոկոսի կեղեւը լավ քերել, քամել, կստացվի ձեթ, որն ունի թեթեւ, նուրբ բուրմունք։ Օգտագործվում է այրվածքների դեպքում՝ որպես ցավազրկող, կանխում է բշտիկների առաջացումը, պաշտպանում արեւից, բարձրացնում տրամադրությունը, վերքամոքիչ հատկությամբ է օժտված։ Բացի այդ, պաշտպանում է միջատների խայթոցներից։ Կոկոսի ձեթը օգտագործվում է նաեւ տաճարներում կանթեղների մեջ, որի աստվածային բուրմունքը տարածվում է եկեղեցով մեկ։

Կոկոսի պտուղները շատ ամուր են, այնքան ամուր, որ այն չկարողացավ կրծել Խնկո-Ապոր «հանրահայտ» հերոսը՝ Պույ-պույ մկնիկը։

Կոկոսի պտուղները իրական պատուհաս են բնակիչների համար, օրինակ՝ Սոլոմոնյան կղզիներում դժբախտ պատահարների հիմնական մասը կապված է կոկոսի պտուղների պատճառած վնասվածքների հետ։ Հաջորդ վտանգն այն է, որ կոկոսի (պտուղների) պատրաստուկները կարող են ծանր ալերգիկ երեւույթներ առաջացնել։

Կոկոսային կոկտեյլ

Հարել 200 գրամ վանիլային պաղպաղակ, 1 կիտրոնի հյութ եւ 100 մլ կոկոսի կաթ։ Լցնել կիսով չափ սառույցով լի գավաթների մեջ եւ խմել։

Բալասան չոր եւ վնասված մազերի համար

Խառնել 1 թեյի գդալ մեղրը 2 թեյի գդալ կոկոսի յուղի հետ։ Ներմերսել խառնուրդը գլխամաշկի մեջ, փաթաթել գլուխը սրբիչով, պահել 10 րոպե։ Լվանալ ջրով եւ օճառահեղուկով։

Մազերի սնուցող քսուք

Նույն տարայի մեջ հալեցնել լանոլին (3 ճաշի գդալ), կոկոսի յուղ (0,5 ճաշի գդալ), մաքուր խոզի ճարպ (1 ճաշի գդալ), գերչակի յուղ (3 ճաշի գդալ), բժշկական գլիցերին (1 թեյի գդալ)։ Մեկական թեյի գդալ հեղուկ օճառը եւ խնձորի քացախը լուծել 100 մլ ջրի մեջ, տաքացնել ջրային բաղնիքի վրա եւ մինչեւ եռալը ավելացնել յուղերի վրա, լավ խառնել։

Ստացված քսուքը քսել մազերին եւ ծածկել սրբիչով 15-20 րոպե։ Չոր մազերի դեպքում գոլ քսուքին ավելացնել 1 հարած ձու։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ